Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

Դատարանը վարչապետի աշխատակազմին պարտավորեցրել է պարգևատրումների գաղտնի որոշումը տալ ՀԿ-ին

Ստանալ կարճ հղումը

«Իրավական ուղի» ՀԿ–ն դիմել է դատարան ու շահել դատը։ Վարչապետի աշխատակազմը ՀԿ–ին կտրամադրի գաղտնի համարվող որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Իրավական ուղի» ՀԿ-ն տեղեկացնում է` դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։

Խաչատրյան. «Պարգևատրումները պետք է լինեն ոչ թե մասսայական, այլ ընտրովի»

«Վարչական դատարանը վճռել է բավարարել «Իրավական ուղի» ՀԿ հայցն ընդդեմ վարչապետի աշխատակազմի։ Ըստ այդմ, աշխատակազմը պարտավորեցվել է տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը»,–նշված է ՀԿ–ի տարածած հայտարարության մեջ։

Դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ՝ նշված պաշտոնյաների պարգևատրումների մասին ևս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որ նշված տեղեկատվության սահմանափակումը չունի որևէ իրավաչափ նպատակ։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։ Ավելի ուշ գրեցին, որ խոսքը պարգևատրումների մասին է։

«Իրավական ուղին» հոկտեմբերի 30-ին վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը, սակայն մերժում էր ստացել` «որոշումը պարունակում է գաղտնի նշագրում» պատճառաբանությամբ։

ՊԵԿ–ն ամեն ամիս պարգևատրումներ է տալու. Դավիթ Անանյանը խոստացավ

Նախորդ տարվա դեկտեմբերին ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ վարչապետի աշխատակազմի։

Ի դեպ, «Իրավական ուղի» ՀԿ–ն հիմնադրել են Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

Ըստ թեմայի

Տոնական ու մարզական. լավագույնների պարգևատրումը` լուսանկարներով
Ֆինանսների նախարարության 408 աշխատակցի տրվել է 210 038 000 դրամի չափով պարգևատրում
ԱԱԾ–ում պարգևատրումների մասին մամուլից են տեղեկացել