Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Դրսում հաճելի չի լինելու, մնացեք տանը. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի, սակայն ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի –Sputnik. Այսօր և վաղը, ինչպես նաև ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակի կանխատեսում

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, ապրիլի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կտատանվի 14-16 աստիճանի սահմաններում:  

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ

Ըստ թեմայի

Գագիկ Սուրենյանը խոստանում է` տաք օդի ևս մի ալիք է գալիս Հայաստան
«Դրախտային եղանակ է սպասվում»․ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան