Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

Երևան–Մոսկվա–Երևան ուղղությամբ մի շարք չվերթեր են վերականգնվել

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր մի շարք չվերթեր են նախատեսված Երևան–Մոսկվա–Երևան ուղղությամբ։

Ի դեպ, դրանցից որոշներն արդեն իսկ իրականացվել են։

««Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթը, իսկ «Իկար» ավիաընկերությունը` KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

«Աերոֆլոտն» այսօր արդեն իսկ AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը կյանքի է կոչել։

Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները կշարունակեն մնալ ինքնամեկուսացման մեջ

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանափակել է իր օդային տարածքով թռիչքները։ Այսուհետ Ռուսաստան կարող են մեկնել միայն ՌԴ քաղաքացիները, իսկ այնտեղից, օրինակ, Հայաստան, կարող են վերադառնալ միայն ՀՀ քաղաքացիները։

Ըստ թեմայի

Ռուսաստանը դադարեցնում է կանոնավոր ու չարտերային չվերթերն այլ երկրների հետ
Չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ դեսպան
«Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթերը