Հայաստան
© Sputnik / Andranik Ghazaryan

Կինը, գազն ու հոսանքը. ՌՈ–ն կաշառքի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր է բացահայտել

Ստանալ կարճ հղումը

Պետը 1000 դոլար է տվել կնոջն աշխատանքի ընդունելու համար, գումարը փոխանցվել է զորամասի հրամանատարին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանները կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս` ս.թ. մայիսի 19-ին Գյումրու ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, որը հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին»,- նշված հաղորդագրության մեջ:

Գյումրու ՌՈ բաժանմունք է հրավիրվել տվյալ զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը, որը համապատասխան հաղորդում ու բացատրություն է տվել, որ աշխատանքի ընդունելու համար միջնորդել է զորամասի հրամանատարին, որի համար վերջինս պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: Փաստի առթիվ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Բացահայտվել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր:

N զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը հաղորդում է տվել, որ 2017թ-ի փետրվար ամսին նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է գնորդ գտնել զորամասին հասանելիք էլեկտրաէներգիայի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Զորամասի ֆինանսական ծառայության պետը դիմել է իր ծանոթին՝ զորամասի տարածքը սպասարկող էլցանցի տեղամասի պետին, որը համաձայնել է յուրաքանչյուր կիլովատի դիմաց վճարել 9 դրամ:

Մինչև 2019թ-ի ապրիլ ամիսը զորամասի ֆինանսական ծառայության պետը յուրաքանչյուր ամիս առձեռն ստացել է 150.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ, որն էլ զորամասի ֆինանսական ծառայության պետը զորամասի հրամանատարին է փոխանցել վերջինիս աշխատասենյակում:

ՊԵԿ–ի տեսուչներն «աչք փակելու համար» 30.000 դոլար կաշառք են պահանջել. ԱԱԾ–ի տեսանյութը

Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր ամիս ֆինանսական ծառայության պետին տվել է 20.000-ից 30.000 դրամ, ընդհանուր առմամբ՝ 300.000-ից 400.000 ՀՀ դրամ և նույնքան էլ զորամասի ԿՇԾ (կոմունալ շահագործման ծառայության) պետին, որը կատարել է էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքների ուղղումները:

N զորամասի նախկին ֆինանսական ծառայության պետը հաղորդում է տվել նաև առ այն, որ 2018թ. հոկտեմբերին նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է, որ գնորդ գտնի զորամասին հասանելիք գազի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Ֆինանսական ծառայության պետը դիմել է գազի գրասենյակի աշխատակից իր ծանոթին, որը համաձայնվել է յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց վճարել 23 ՀՀ դրամ գումար: 2019թ-ի հունվար ամսին, զորամասի 2018թ-ի գազի ծախսից առաջացած ավելցուկը հաշվարկելուց հետո, գրասենյակի աշխատակիցը զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն փոխանցել է 2.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ վերջինս փոխանցել է զորամասի հրամանատարին: Հաշվիչի ցուցմունքների ուղղումը կատարել է զորամասի ԿՇԾ պետը:

Տրված հաղորդումներն ուղարկվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Ըստ թեմայի

ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ
Կաշառք են ուզել հաշմանդամության խումբը փոխելու համար. ԱԱԾ–ի բացահայտումը
ԵՊՀ դասախոսին բռնել են կաշառք վերցնելու ժամանակ