Հայաստան
© Photo : Screenshot / Yerevan Today Live

Հայ երիտասարդները «բորշչով» լի ամաններ են նետել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան վրա

Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ակցիայի մասնակիցները լիահույս են, որ իրենց պահանջից հետո Ուկրաինան ձեռնպահ կմնա ադրբեջանամետ սադրիչ քաղաքական հայտարարություններից:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. ՀՅԴ կուսակցության երտասարդական թևը բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության:

«Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար». արևելագետը ասել է` ով է Հայաստանի դաշնակիցը

Դեսպանատան դիմաց հավաքված մի խումբ հայ երիտասարդներ նախ պլաստմասսե մի քանի տարաներով իրենց հետ բերած «բորշչը» նետեցին դեսպանատան ուղղությամբ, ապա պահանջեցին`«Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Մի՛ աջակցեք ագրեսորին», «Մի՛ աջակցեք Ադրբեջանին»:

«Ուկրաինայի դեսպանին կոչ ենք անում իրենց երկրի իշխանություններին փոխանցել, որ չխառնվեն կոնֆլիկտին ու չքաղաքականացնեն իրենց բիզնես շահերն ու Ադրբեջանի հետ ունեցած կապերը: Ջուր մի՛ լցրեք ագրեսոր Ադրբեջանի ջրաղացին, դրանից դուք միայն տուժելու եք»,- բարձրախոսով հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:

ՀՅԴ երիտասարդական թևի անդամներն այս հայտարարությունից հետո հույս հայտնեցին, որ իրենց պահանջից հետո Ուկրաինան ձեռնպահ կմնա նման քաղաքական հայտարարություններից:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` ակցիան տևեց մի քանի րոպե, որից հետո երիտասարդները հեռացան՝ դեսպանատան մուտքի մոտ թեղնելով «Shame on You», «Ukraine+Azerbayjan», «Support justice, not Azerbayjan», «Don't be like Azerbayjan» անգլերեն ու «iжте та замовкните» ուկրաիներեն գրություններով պաստառները:

Հուլիսի 13-ին Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրմամբ, ինչի հետևանքով հրետակոծվում է Թովուզի շրջանը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ էր արել կողմերին առավելագույն ջանքեր ներդնել իրավիճակի կարգավորման համար և ուղիներ փնտրել հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Բաքվում բանակի աջակցությանն ուղղված հանրահավաքն անկարգությունների է վերածվել

«Կոչ եք անում կոնֆլիկտը հարթել՝ հիմնվելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքների, ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված № 822, 853, 874 և 884 հռչակագրերի հիման վրա: Ուկրաինական կողմն իր աջակցությունն է հատնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»,-նշված էր հայտարարության մեջ:

Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Նա դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականն այդ առնչությամբ և փոխանցել տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Ըստ թեմայի

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան
Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան