Հայաստան
© Photo : press office of the Government of RA

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հայտարարություններում կա ակնհայտ կեղծիք. հայկական կողմի արձագանքը

Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայկական կողմից խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել: Ադրբեջանի որևէ խաղաղ բնակչի տուն չի թիրախավորվել:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե իբր Թովուզի ուղղությամբ իր այցի ընթացքում հայկական կողմը կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից: Այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ արձագանքելով Ալիևայի հայտարարություններին` ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել: Ես ասացի, որ որևէ խաղաղ բնակչի տուն չի թիրախավորվել: Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի կողմից այս մասով կա ակնհայտ կեղծիք»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս, անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարություններին, հակադարձեց, որ այսօր ամբողջ օրն անցկացրել է Տավուշի մարզի հրետակոծված բնակավայրերում ու կարող է վստահաբար ասել, որ նման դեպք տեղի չի ունեցել:

«Ես կարծում եմ, որ դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ու այդ մասին նաև ՊՆ-ն է հայտարարել, որ երկկողմանի հրադադարն այսօր պահպանվել է»,- ասաց նա:

Թաթոյանն իր խոսքում անդրադարձավ նաև այս օրերին ադրբեջանական կողմից հնչող հայատյաց հայտարարություններին:

«Այն, որ Ադրբեջանում առկա է պետական աջակցություն վայելող հայատյաց քաղաքականություն, կարծում եմ` ակնհայտ է, և դա հաստատել է նաև ՄԻԵԴ-ը առանձին շեշտադրումներով՝ հաշվի առնելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը»,- ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարեց, որ Ադրբեջանի բողոքի ակցիաներում հնչող հայատյաց զեկույցները նույնպես արտացոլվելու են միջազգային կառույցներին ուղղված ՄԻՊ զեկույցներում՝ որպես ազգային ատելության հիմքով իրականացվող գործողություների մասին վկայություններ:

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը

 

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում