Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Երևանում կորոնավիրուսից պոլիկլինիկայի մանկաբույժ է մահացել

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Առողջապահության նախարարի խոսնակը վստահեցնում է, որ մանկաբույժը ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և աշխատանքի վայրում չի վարակվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,–նշել է Նիկողոսյանը։

Նշենք` Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 16 դեպք է գրանցվել։ Բոլոր մահացածներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 439 նոր դեպք։

Վարակվածներից առողջացել են 560–ը, կատարվել է 1898 նոր թեստավորում։

439 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 35 693

Ըստ թեմայի

Հաղթահարեցի հիվանդությունը, բայց ինձ հաղթած չեմ զգում. բժիշկ Տոնոյան
Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ
Գյումրու ԲԿ-ում կվերսկսեն վիրահատությունները.  բժիշկներն առողջացել են