Հայաստան
© Photo / official site of the President of RA.

Սահմանամերձ համայնքների բնակիչները մեր աջակցության կարիքն ունեն. ՀՀ նախագահի կոչը

Ստանալ կարճ հղումը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել համայն հայությանը համախմբվել և մասնակցել «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք–արշավին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Սահմանամերձ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է։ Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,-նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, Հայաստանում և սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացրել

Դրամական փոխանցումները կարող են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի www.himnadram.org կայքում, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվելով Հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ թեմայի

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ
Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերականգնվի Երևանի համայնքային միջոցներով
Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ
«Մի հատ ստանկովի պլիմոտ տվեք, գնամ, բարձրունքումը նստեմ»․ Այգեպարի 87–ամյա բնակիչ