Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը ածելիով վնասել է 2 ծառայողի, ապա՝ ինքն իրեն

Ստանալ կարճ հղումը

Դատապարտյալին անհապաղ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժնում նախապատրաստվում են նյութեր։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալը թեթև մանրմնական վնասվածքներ է հասցրել ՔԿՀ-ի երկու աշխատակցի, ապա՝ ինքն իրեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՆ ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ հուլիսի 21-ին դատապարտյալը մեկուսացվել էր ներքին կանոնակարգը խախտելու համար։

«Վերջինս իր մոտ գտնվող, արգելված իր չհամարվող մեկանգամյա օգտագործման սափրիչի ածելիով ակնադիտորեն թեթև մարմնական վնասվածք էր պատճառել իրենց ծառայողական պարտականությունները կատարող 2 ծառայողի, այնուհետև կատարել էր ինքնավնասում»,- տեղեկացրել է Նավիկյանը։

Դատապարտյալին անհապաղ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Արդարադատության նախարարը հայտնեց, թե կորոնավիրուսային ինչ իրավիճակ է ՔԿՀ-ներում

Ըստ թեմայի

Սոցիալական հեռավորության պահպանման առումով ՔԿՀ–ներն ամենաապահով տեղն են. նախարար
Խաչատրյանի փաստաբաններն ահազանգում են. կորոնավիրուսի պատճառով նրան տեղափոխել են այլ ՔԿՀ
«Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է հարավկորեացի կալանավորի դին