Հայաստան
© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարություն

Հայաստանի մարզերին ամենագնաց շտապօգնության մեքենաներ կբաշխվեն

Ստանալ կարճ հղումը

Վարչապետի խոսքով՝ նոր մեքենաները կօգնեն քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունն ապահովել դժվարանցանելի տեղանքներում:

Երևան, 29 հուլիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերել 21 ամենագնաց շտապօգնության մեքենաներ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանն Արցախին շտապօգնության 10 մեքենա է նվիրում

«Շտապօգնության մեքենաները առաջիկայում կբաշխվեն Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում և ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար»,-գրել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունն Արցախին կփոխանցի Ford մակնիշի 10 շտապօգնության մեքենա: Դրանք ձեռք բերելու համար դեռ 2019 թվականի վերջին պետբյուջեից հատկացվել է 295 միլիոն դրամ։ Մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով:

Մարզերին առաջիկայում 21 հատ ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա կտրամադրվի

Ըստ թեմայի

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի բակում շտապօգնության մեքենաներ են շարվել. տեսանյութ
«Շտապօգնության» ավելի քան 500 աշխատակից պարգևավճար է ստացել. Ստեփանյանը՝ ԲՀԿ պատգամավորին
«Շտապօգնության» բոլոր աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել «Տաշիր» ընկերությունից