Հայաստան
© Photo : provided by Tigran Gasabyan

Գյումրու Բուլվարային թաղամասում պոլիէթիլենային պարկի մեջ նռնակ է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա Ջուր»-ի դիմաց, հայտնաբերել է արկանման առարկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացել են օգոստոսի 6-ին, ժամը 20։08-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխել է ոստիկանության Մուշի բաժին:

Վանաձորի Սարի թաղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել

Ըստ թեմայի

Համալիրի մոտակայքում «РГ-42» տեսակի նռնակ է հայտնաբերվել
Երևանի փողոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել
Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել