Հայաստան
© Sputnik / Михаил Алаеддин

Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը

Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Բեյրութում

Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Տեղեկությունը կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ես 2 թռիչք»,-ասել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 130 մարդ է մահացել, ավելի քան 5 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 11 հայ կա, ևս 250 հայեր վնասվածքներ են ստացել։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել

Ըստ թեմայի

Մոմավառություն Երևանում՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի
ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ
Բեյրութի պայթյունից զոհված հայերի թիվը հասել է 11-ի. հայտնի են նրանց անունները
Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը Բեյրութի պայթյունի հետևանքով փլատակների է վերածվել