Հայաստան
© Photo : Facebook / Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» հայտնում է, թե քանի միավոր չպայթած արկ են գտել մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ականազերծող փորձագետները հատուկ մաքրման աշխատանքներ են իրականացնում Կոտայքի մարզում։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կենտրոնի մասնագետներն աշխատանքները սկսել են օգոստոսի 18-ից Մայակովսի համայնքում՝ Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում։

Տավուշի մարզում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով

«Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, որոնցից 4-ը՝ 122 մմ տրամագծով արկ, 2-ը՝ 57 մմ տրամագծով և մեկ հատ էլ 100 մմ տրամագծով արկ: Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:

Կոռնիձորում 3850 քմ տարածք է ականազերծվել, ԲՄՊ–1 է հայտնաբերվել

Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:

Սյունիքում շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում ականներ են հայտնաբերվել

Ըստ թեմայի

Չպայթած արկեր, հակատանկային ականներ. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում. լուսանկարներ
«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը
Ինչպես են Չինարիում վնասազերծում չպայթած արկը. տեսանյութ