Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Երևանում

Վաղ առավոտից դեպքի վայրում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Երևան, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքի փլատակների տակ այս պահին 2 մարդ կա։ Փրկարարները աշխատում են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Դեպքին մասին ֆեյսբուքյան գրառում է արել նաև վարչապետ Փաշինյանը։

«19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են»,–գրել է վարչապետը։

Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4–հարկանի շենքում։

Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են

Ըստ թեմայի

Ինտերպոլը փորձագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար
Մինսկի «Բելառուս» հանրախանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել
Յարոսլավլի 10-հարկանի շենքում պայթյուն է որոտացել. տեսանյութ