Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Երևանի Ռայնիսի փողոցում պայթած շենքի փլատակների տակ 58–ամյա քաղաքացի կա

Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Երևանում

Նախնական տվյալներով՝ 21 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս են եկել շենքի փլուզված հատվածից։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում մասնակի փլուզված քառահարկ պանելային շենքի փլատակների տակ նախնական տվյալներով՝  մեկ բնակիչ կա։

Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս պահին փրկարարները փորձում են դուրս բերել նրան։

Հարևանների տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած քաղաքացին 58 տարեկան տղամարդ է, երկրորդ հարկի բնակիչ։ Գիտեն, որ անունն Արայիկ է, այլ տեղեկություններ չունեն, որովհետև, ասում են, շենքում նոր է սկսել բնակվել։

Հիշեցնենք` այսօր վաղ առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4–հարկանի շենքում։

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ

Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ

Ըստ թեմայի

Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ
Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի
Փրկարարները դեպքի վայրում լռություն են խնդրում. փորձում են փլատակների տակ գտնել բնակչին