Հայաստան
© CC0 / Pxhere

Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ծառայությունները կստեղծի

Ստանալ կարճ հղումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել է՝ ինչ քայլեր կձեռնարկվեն երկրի կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանը կուժեղացնի կիբեռպաշտպանությունն ու սեփական cloud-ենթակառուցվածքը կստեղծի։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ոչ միայն Տավուշի հուլիսյան իրադարձություններից հետո, այլև դրանից առաջ նախարարությունում քննարկվել է կիբեռանվտանգության ազգային կենտրոն ստեղծելու հարցը։ Այնտեղ հայկական համացանցային ռեսուրսների ու համացանցային տարածքի անվտանգությունը բարձրացնելու նպատակով ծրագրեր են մշակվելու։

«Մենք ուզում ենք cloud-ծառայություններ ստեղծել, ընդ որում` անհրաժեշտության դեպքում պետական կամ պետության մասնակցությամբ։ Դա կօգնի բարձրացնել պաշտպանության մակարդակը», - ավելացրեց նախարարը։

Հատուկ կիբեռկոշիկներ են ստեղծվել վիրտուալ իրականությունում տեղաշարժվելու համար. տեսանյութ

Նշենք, որ այս տարվա հուլիսին սահմանային իրադրության սրացումն ուղեկցվում էր ադրբեջանական հաքերների կիբեռհարձակումներով։ Ի պատասխան հայկական կողմը մի քանի ադրբեջանական կայք էր կոտրել։

Կիբեռանվտանգության հույսը միայն Աստծու սերվերի վրա մի դրեք. հարձակումները պերմանենտ են

Ըստ թեմայի

Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ
Արտաքին և ներքին դիվերսիաները չեն բացառվում. ինչպես պաշտպանել կիբեռտիրույթը
Կիբեռպատերազմների քարտեզի վրա անդրկովկասյան տարածաշրջանը դեռ գտնվում է պասիվ վիճակում