Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանում կորոնավիրուսից ևս 3 մահ է գրանցվել. բոլորը կանայք են

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երեքը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:

Հիշեցնենք` օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն առողջացած, 864-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։

Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից Հայաստանում երկու կին են մահացել
Շիրակում բուժաշխատողների շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մահվան ևս 7 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 58 տարեկան է