Հայաստան
© Photo : GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA

«Նուբարաշեն» ՔԿՀ երկու աշխատակից ձերբակալվել են

Ստանալ կարճ հղումը

Կալանավորին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ երկու աշխատակից ձերբակալված են։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՔԿՀ-ի երկու աշխատակից չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին:

«Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- տեղեկացնում է Գոռ Աբրահամյանը։

Բերման են ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկն ու ևս 4 անձ. ԱԱԾ

Այսպիսով, քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները խախտել են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները։

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Օգոստոսի 26-ին նշված հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակիցները։

Աբրահամյանի հաղորդմամբ՝ պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն, այդ թվում՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով։

Ըստ թեմայի

Դատապարտյալին ծեծելու հետքերով. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ
«Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է հարավկորեացի կալանավորի դին
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Թռչող սարքն «Արթիկ» ՔԿՀ «Կինդեր» ձվիկ է հասցրել, բայց խաղալիքի փոխարեն թմրանյութ են գտել