Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

Հայաստանը բարելավել է դիրքերը Էլեկտրոնային կառավարման զարգացման ՄԱԿ–ի սանդղակում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում արդեն իսկ գործարկվել է հանրագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակը, որն աշխարհում հայտնի change.org կայքի հայկական համարժեքն է։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Էլեկտրոնային կառավարման զարգացման ՄԱԿ–ի ցուցիչի համաձայն` Հայաստանն այս տարի բարելավել է իր դիրքերը 19 կետով` համաշխարհային սանդղակում գրավելով 68-րդ տեղը։

Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում, և մենք ցանկանում ենք էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը էլեկտրոնային կառավարման գործընթացում»,– ասաց նա։

Փոխվարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում արդեն իսկ գործարկվել է հանրագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակը, որն աշխարհում հայտնի change.org կայքի հայկական համարժեքն է։ Այն, Ավինյանի համոզմամբ, հնարավորություն կտա ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, էլեկտրոնային եղանակով հետևել դրա իրականացման ընթացքին ու ստանալ պատասխանը։

Փոխվարչապետը խոստացավ, որ կառավարությունը հատկապես ուշադիր է լինելու այս համակարգի աշխատանքին։

Հայաստանը բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչը

Ըստ թեմայի

Առանց թղթաբանության ու հերթերի. ՌԴ–ն օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաներ կկիրառի
«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին
Կարգավորիչը Caucasus Online-ին պատին է սեղմել Ադրբեջանի պատճառով. ինչ պետք է անի Հայաստանը