Հայաստան
© Photo : Andrey Rusov / press office of the SMD

Խոնարհում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին․ ռուս զինվորականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ստանալ կարճ հղումը

Զինվորականները մասնակցել են «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Ռուս զինվորականները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցած թիմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Հայաստան հուշարձանի մոտ ծաղիկներ և պսակներ են խոնարհել»,- նշված է հաղորդագրության մեջ:

© Photo : Andrey Rusov / press office of the SMD
Ռուս զինվորականների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զինվորականները «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթի մասնակիցներն են։ «Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից։

«Տիեզերքի, լռության ու Հայաստանի մասին»․ մեր երկիր այցելած Սաշա Զայցևան ալբոմ է թողարկել

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան:

Ըստ թեմայի

Ծիծեռնակաբերդում հիշատակի ղողանջներն են հնչում. հարգանքի տուրք` մեծ համերգով. տեսանյութ
Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է. Նիկոլա Ազնավուրն այցելել է Ծիծեռնակաբերդ
Պետք է պայքարել ատելության դեմ. ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին