Հայաստան
© Photo : Facebook / Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան

Խոշոր վթար Կոտայքում. տուժածներից մեկը հղի կին է

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն

Տուժածներից երկուսը մարզային հիվանդանոցում են, մյուս երկուսին մայրաքաղաք են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 16–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:30-ի սահմաններում Կապուտան գյուղից դեպի Կոտայք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Opel և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել. նրանցից մեկը հղի կին է։

Կայքի հաղորդմամբ՝ վիրավոր հղի կինն ու ևս մեկ տուծաժ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս 2 տուժածներին շտապօգնության մեքենայով Երևան են տեղափոխել։

Նրանք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում են:

Իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև վթարի հանգամանքները։

Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ըստ թեմայի

Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ
«Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ». «խառը» վթար Երևանում
Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում