Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Կորոնավիրուսի հետևանքով մեկ կին և մեկ տղամարդ են մահացել

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Կորոնավիրուսի հետևանքով մահացած երկու անձինք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան երկու դեպք։

«Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47 667 դեպք, որոնցից 42 676-ն` առողջացած, 938-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 765 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 266 066 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Ունենք 182 առողջացած:

Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը

 

 

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից առողջացած մարդը կարո՞ղ է կրկին վարակ փոխանցել. պատասխանում է համաճարակաբանը
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը
Հայաստանում կորոնավիրուսից 45 տարեկան տղամարդ է մահացել