Հայաստան
© Photo : official site of the President of RA

Հոր և որդու դանակահարության համար 21-ամյա սևանցուն մեղադրանք է առաջադրվել

Ստանալ կարճ հղումը

Դանակահարության վայրում կատարվել է զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին։

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ որովայնի, կրծքավանդակի վնասվածքներով և ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության են դիմել Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին:

«Քննությամբ պարզվել է, որ հայրը և որդին վերոնշյալ վնասվածքներն ստացել են Սևան քաղաքի 21-ամյա բնակչի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Վանաձորցի կինը «Օդնոկլասնիկիի» միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու կողոպտել նրան

Դեպքի վայրից շուրջ 600 մետր հեռավորության վրա՝ Սևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից մատնացույց արված վայրից, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Նախաքննությունը շարունակվում է:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

Ըստ թեմայի

Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց
Դանակահարություն Երևանում. տղամարդու վնասվածքը կրծքավանդակին է եղել
Դանակահարություն Երևանում. նախկին ամուսինը վնասել է 27–ամյա կնոջը
Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են