Հայաստան
© Photo / official site of the Prime minister of RA.

«Պատրաստ ենք Հայաստանում անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը». ՀՀ վարչապետ

Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ չնայած արցախա–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններին, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կարող է կազմակերպվել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում։ Ոչինչ չի փոխվել»,–ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ նախատեսվում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացնել հոկտեմբերի 8-9-ը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ` Հայաստանի իշխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել էր, որ պատրաստ է հոկտեմբերի 9-ին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։

Նիստը Հայաստանում անցկացնելը կազմակերպելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրաման։

Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան

Ըստ թեմայի

Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Փաշինյան
ԵԱՏՄ պետություններում դյուրացվել է պետական գնումների գործընթացը
Երևանում նախապատրաստվում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին