Հայաստան
© CC0 / sabinevanerp / Руки пожилой женщины

«Ներեցեք, որ գումարս քիչ է». միայնակ թոշակառուն բանակի համար գումար է փոխանցել

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Առաջին կարգի հաշմանդամ, միայնակ մի կին «Հայաստան» համահայկական հիմնադրամ է այցելել ու զինվորներին գումար փոխանցել։ Նա նաև գրություն է թողել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հուզիչ գրառում է կատարել Facbook սոցցանցի իր էջում։

Առաջին կարգի հաշմանդամ, միայնակ թոշակառու մի կին 5000 դրամ է նվիրաբերել բանակի համար։

«Սիրելի հայորդիներ, ներեցեք, որ գումարս քիչ է»,–իր նամակում գրել է կինը։

Հիմնադրամի տնօրենին շատ է հուզել այս քայլը։ Նա պատմել է, որ կինն այսօր է «Հայաստան» համահայկական հիմնադրամ այցելել ու անձամբ տարել գրությունը։

«Մեր ժողովուրդն անպարտելի է... Տատիկ ջան։ Էսպես հուզված չկամ դեռ»,- եզրափակել է Արշամյանը։

Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ նաև, որ մի խումբ թոշակառուներ իրենց մեկ ամսվա թոշակն են փոխանցել հայոց բանակի կարիքների համար բացված հիմնադրամին:

Ըստ թեմայի

Բանակի համար ամենաշատը գումարներ են փոխանցել հենց ՀՀ–ից. Թուրքիայից էլ է փոխանցում եղել
Ի՞նչ արժե զինվորի բաժինը. որքա՞ն է վճարել ՀՀ հարկատուն Մանվել Գրիգորյանի արջերի կերի համար
Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»
Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ