ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես այսօր և առաջիկա մի քանի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 24–26, գիշերը` 10–12 աստիճան տաքություն։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Արցախում ևս արևային եղանակը կպահպանվի։ Հովտային շրջաններում ցերեկը սպասվում է 21–26, նախալեռնային շրջաններում` 17–21 աստիճան տաքություն։
Արցախում ծանր վիրավորված 13-ամյա Ռոբերտի վիճակում դրական դինամիկա կա