Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Հունաստանի արտգործնախարարը Հայաստանում է. Դենդիասն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ ասուլիսով։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որն այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել, այցելել է Ծիծեռնակաբերդ:

© Sputnik / Asatur Yesayants.
Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում

«Նախարարը Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

© Sputnik / Asatur Yesayants.
Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ ասուլիսով։

© Sputnik / Asatur Yesayants.
Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում

Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

© Sputnik / Asatur Yesayants.
Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում

 

Ըստ թեմայի

Թուրքիան 20 րոպե երկնքում է պահել Հունաստանի կառավարական ինքնաթիռը
«Մեր հայրենիքի կողքին ենք». Սալոնիկի հայերը հանգանակություն են կազմակերպել Արցախի համար
Հունաստանում պետք է հասկանան, որ Արցախում պատերազմում են պանթուրքիզմի դեմ․ Շարմազանով
Ես կցանկանայի վերջնականապես հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան