Հայաստան
© Sputnik / Zara Mika

Ucom–ի խնդիրները եվրոպական ուղղությունից են գալիս. ընկերության հայտարարությունը

Ստանալ կարճ հղումը

Ucom–ը խոստանում է նոր տեղեկությունների ստացման դեպքում անմիջապես տեղեկացնել բաժանորդներին ու հայցում է նրանց ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ucom ընկերության մատակարարած կապի ծառայություններում առաջացած խափանումների վերաբերյալ քիչ առաջ նոր պարզաբանում է տարածել։

«Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից նաև հայտնում են, որ Ucom –ի տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ:

Վերջինները խոստացել են կարգավորվել խնդիրը։ Ucom–ն էլ խոստանում է նոր տեղեկությունների ստացման դեպքում անմիջապես տեղեկացնել բաժանորդներին ու հայցում է նրանց ներողամտությունը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ի առավոտից Ucom ֆիքսված կապի ծառայություններում խնդիրներ էին ի հայտ եկել։ Մասնավորապես` չեն գործում սոցիալական կայքերը`Facebook–ը, Telegram–ը, Wiber-ը և այլն։

Sputnik Արմենիան այս հարցով դիմել էր Ucom ընկերության լրատվական ծառայությանը, որտեղից հայտնել էին, որ խնդիրներն առաջացել են այն պատճառով, որ իրենց մասնագետներն ստուգում են Facebook–ի քեշերն ու и DNS-սերվիսները։

Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

Ըստ թեմայի

ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Ucom–ի գլխավոր գրասենյակում
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Անհայտ անձը կամ անձինք շարքից հանել են Ucom-ի` Արմավիրում գտնվող բջջային կայանը