Հայաստան
© Photo / official site of the President of RA.

Հայաստանն իր դեսպանին հետ է կանչում Մոլդովայից

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը հետ է կանչում Մոլդովայի Հանրապետությունում դեսպան Ջիվան Մովսիսյանին։ ՀՀ վարչապետի առաջարկությամբ նման հրամանագիր է այսօր ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ձաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում համատեղության կարգով նշանակել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին։ Նստավայրը՝ Մինսկ:

Ջիվան Մովսիսյանը Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2016թ-ին։

 

Ըստ թեմայի

Որն է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության մեջ. ՀՀ նախագահի հարցազրույցը France 24-ին
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել