Հայաստան
© Photo / official site of the President of RA.

Հաշվարկված էր. պատերազմը սկսվեց, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան այլ գործերով էին զբաղված. ՀՀ նախագահ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Նախագահը կարծիք է հայտնել, որ հակամարտության գոտում խաղապահ առաքելության ամենաօպիտմալ տարբերակը Ռուսաստանն է։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ագրեսոր կողմը պատերազմը սկսելու համար հատուկ ժամանակահատված է ընտրել, երբ աշխարհն այլ խնդիրներով է զբաղված։ «Ուկրաինա 24»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն զբաղված է նախագահական ընտրություններով, ուստի հնարավոր չէ հուսալ, որ այն կարող է խնդրի կարգավորմանն ավելի ակտիվ ներգրավվել։ Եվրոպան էլ զբաղված է «Բրեքսիթով», կորոնավիրուսով, տնտեսական խնդիրներով և այլն: Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս պատերազմը սկսկելու անմարդկայնությունը։

«Պատերազմից առաջ հաշվարկվել էր, որ նախ, բոլորը զբաղված են լինելու: Երկրորդը, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում մի բարդ պատերազմ է ընթանում՝ կորոնավիրուսի տվյալները մեծ տեմպերով աճում են: Բացի այդ, Թուրքիայում նաև տնտեսությունն է մեծ տեմպերով անկում ապրում՝ նայեք թուրքական լիրային, ապա՝ հայկական դրամին, որը բացարձակ կայուն է»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորմանը նպաստելու հարցում։ Քանի որ ՌԴ-ն բարիդրացիական ու ռազմավարական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները լավ են, կարող է ճիշտ միջնորդի դեր կատարել: Նախագահն անդրադարձել է նաև խաղաղապահների տեղակայման հարցին։ Նրա խոսքով՝ հակառակորդ կողմն է բացառում սա, քանի որ մտածում են, «թե իրենք առաջ են շարժվում, ու խաղաղապահներ պետք չեն»։

Հիշեցրել է՝ նմանատիպ պատմության 30 տարի առաջ էլ առերեսվել՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:

«26 տարի երկու կողմերը քիչ թե շատ իրենց զուսպ էին դրսևորում՝ առանց խաղաղապահների: Անգամ կարելի էր գովազդել, թե՝ տեսեք, Հայաստանում, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև խաղաղապահներ չկան, իսկ զինադադարը պահպանվում է: Սակայն «աչքով տվեցին», այն պատճառով, որ հայտնվեց երրորդ դերակատարը՝ Թուրքիան: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագայում խաղաղապահների տեղակայումը պարտադիր է»,- ասել է նախագահը։

Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով. Արմեն Սարգսյան

Թե ովքեր կլինեն խաղաղապահները, նախագահն ամենաօպտիմալ տարբերակ Ռուսաստանն է համարել, քանի որ ՌԴ-ն համակարտող երկու երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունի, համանախագահ է և այն երկրներից է, որը փորձում է կարգավորել խնդիրը, ռազմական գործողությունները բերել հրադադարի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Ըստ թեմայի

Ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից, ինչքան Ադրբեջանը. ՀՀ նախագահի պատասխանը Ալիևին
Ի՞նչ կլինի Եվրոպայի հետ, եթե Թուրքիան կառավարի Ադրբեջանը․ պատասխանում է ՀՀ նախագահը
Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի. ՀՀ նախագահ