Հայաստան
© Photo : official site of the NNS of RA

ԱԱԾ տնօրենը շարունակում է կատարել աշխատանքային պարտականությունները. Աղաջանյան

Ստանալ կարճ հղումը

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը հավատացնում է, որ գնդապետի ինքնազգացողությունը լավ է։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի տնօրենն այսօր ցերեկը սրտի նոպայով տեղափոխվել է Նորքի սրտաբանական կենտրոն, հետազոտություն է անցել և դուրս գրվել։

Նա ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել նոյեմբերի 9-ին։

Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին նա նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին

 

Ըստ թեմայի

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին
ԱԱԾ–ն մտափոխվել է. Սերժ Սարգսյանին ավելի ուշ կկանչեն
Քաղաքական ուժերը հասարակության հետ ազնիվ չեն. Փաշինյանի մամուլի քարտուղար
Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է. Գեղամ Պետրոսյան