Հայաստան
© Photo : official site of the MFA of RA

Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը Այվազյանը քննարկել է լիտվացի գործընկերոջ հետ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

Լիտվիայի արտգործնախարարի հետ զրույցում ՀՀ նորանշանակ արտգործնախարարն անդրադարձել է միջազգային հանրության աջակցության կարևորությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լիտվայի արտգործնախարարն իր հերթին շնորհավորել է իր պաշտոնակցին։ Երկուստեք համոզմունք են հայտնել, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 18-ին` Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո։

Ըստ թեմայի

ՀՀ զինվորական դատախազն Արցախում հանդիպել է Դմիտրի Շուվարկինի և Ռուստամ Մուրադովի հետ
«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է նվիրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները