Հայաստան
© Photo / official site of the President of RA.

Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

ՀՀ նախագահի նամակում արծարծվում է աշխարհի հայերին հուզող` ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագիրը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

«Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում»,–ասված է Արմեն Սարգսյանի նամակում: 

«Առաջարկելու ենք հող չհանձնել, եթե գերիներին չեն տալիս». Հրանտ Թոխատյան

Նշենք, որ գերիների հարցով ՌԴ նախագահին նամակով դիմել է նաև ԼՀԿ կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Իսկ երեկ բողոքի երթից հետո հայաստանյան մշակութային գործիչները նույն խնդրով զբաղվելու խնդրանքով նամակ հանձնեցին ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ըստ թեմայի

Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից
ՀԱՊԿ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահների մասին փաստաթուղթը․ Զաս
Ռազմարդյունաբերության ոլորտում ունեցած արդյունքներն ամենևին էլ գոհացուցիչ չեն. Փաշինյան