Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

«Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին շոկային արձագանք տալը սխալ է». Վահագն Ալեքսանյան

Ստանալ կարճ հղումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին շոկային արձագանք տալը սխալ է։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի գրառմանը։

«Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։ Ու բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից, կարևորագույն գործոն է նաև տոտեմների տոտեմի՝ Լևոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։ Ըստ Լևոնի՝ Լևոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան»,–գրել է Ալեքսանյանը։

Նա իր ափսոսանքն է հայտնել, որ Տեր–Պետրոսյանը չի կարողացել իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։ Ալեքսանյանն ավելացրել է` ափսոս, որ Տեր–Պետրոսյանը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն և բոլորին ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից։

«Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»,–գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–ի իր էջում մանրամասներ էր հայտնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` պատերազմական օրերին մոսկովյան այց նախատեսելու մասին։

Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել էր` Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին, ինչ ուզում է` թող դուրս տա, միևնույնն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի. հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել էր Փաշինյանը գրառումը։

Ըստ թեմայի

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան
Ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր` աղիողորմ ճիչերո՞վ. Փաշինյանը` ինֆորմացիա չտրամադրելու մասին
Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Վիկտոր Սողոմոնյանը` Փաշինյանի գրառումների մասին