Հայաստան
© Photo : official site of the MFA of RA

Հայաստանի նորանշանակ արտգործնախարարը Մոսկվա է մեկնում

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը Facebook–ի իր էջում։

Հիշեցնենք` նոյեմբերի 3–ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կգտնվի Մոսկվայում։ 

Նա հույս էր հայտնել, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ողջ համալիրը, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով ենթակառուցվածքների վերականգնման գործում հումանիտար աջակցության ցուցաբերման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վրա, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Նախարարները թեմաների լայն շրջանակ կքննարկեն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի ձևաչափերում փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշման համակարգման վերաբերյալ:

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան

Արա Այվազյանը ՀՀ արտգործնախարար է նշանակվել նոյեմբերի 18-ին։

Ըստ թեմայի

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում
Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար
Արա Այվազյանը հարցերին պատասխանելու փոխարեն որոշեց կարդալ. նա բացատրեց` ինչու