Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ. Արման Թաթոյան

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում նշվում է փաստաբանների օրը։ Արման Թաթոյանն իր ուղերձն է հղել նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան փաստաբանի օրվա առիթով իր ուղերձն է հղել` ասելով, որ հպարտ է մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ:

«Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս: Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում»,–ասված է Թաթոյանի ուղերձում։

Նրա խոսքով` որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:

Գերիների անվտանգ վերադարձի ապահովումը հրատապ լուծում պահանջող խնդիր է. Հայաստանի ՄԻՊ

Ըստ թեմայի

ՀՀ վարչապետի խոսնակը հակադարձել է Արման Թաթոյանին
Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների հարցը