Հայաստան
© Photo : official site of the MoD of RA

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Եռաբլուր

Ստանալ կարճ հղումը

Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Եռաբլուր

«Այսօր Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Եռաբլուր

Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Եռաբլուր

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։

Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սգո երթ անցկացվեց Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկ խոնարհել զոհվածների շիրիմներին

Դեկտեմբերի 20-ին Եռաբլուր են այցելել նաև ՀՀ նախագահը և Գարեգին Բ կաթողիկոսը։

Ըստ թեմայի

Ձեռք չմեկնելը դեռ չի նշանակում, որ հոգևորականը եկեղեցում ինչ-որ մեկին մերժեց. տեր Եսայի
«Ձեթ էինք գտել ու բրինձ...». տղաներն Արցախի նախագահին պատմել են` ինչ են կերել 15 օր
Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է Փաշինյանի տակտիկական նահանջը կազմակերպելու համար. Մելիքյան