Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«18-21 տարեկան ուսանողուհիներս տեսան ԱԱԾ-ի էդ ապուշ ռելիզը». Սաղաթելյանն էլ չի դասախոսի

Ստանալ կարճ հղումը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է, դոցենտ, 1997 թվականից զբաղվում է մանկավարժությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանը որոշում է ընդունել դադարեցնել ԵՊՀ-ում դասախոսական գործունեությունը։

«Մեղադրականի մեջ ինձ մեղսագրվում էր, որ ես ստեղծել եմ էդ ֆեյքը, որը ես հաստատ եմ ասում, որ ես կապ չունեմ, ու դա շատ կարևոր է ինձ համար։ Իմ կալանքին զուգահեռ` սկսվեց ինձ վարկաբեկելու գործընթաց, իսկ ես բացի իմ հիմնական զբաղմունքից, նաև դասավանդում եմ մանկավարժություն, և մանկավարժության դեպքում, ի տարբերություն շատ գիտությունների, դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շատ լուրջ շփման և վստահության վրա։ Ես պատկերացնում եմ, որ իմ 18-21 տարեկան ուսանողուհիները տեսան ԱԱԾ-ի էդ ապուշ ռելիզը, մտան էդ ֆեյքն ու տեսան էդ հայհոյախառն տեքստերը»,- նշեց Սաղաթելյանը՝ պատճառաբանելով մանկավարժությունը վաղվանից դադարեցնելու իր որոշումը։

Արա Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է, դոցենտ, 1997 թվականից զբաղվում է մանկավարժությամբ։

«Այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան և զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Ի դեպ, Արա Սաղաթելյանը չի բացառում, որ հանրահայտ ֆեյքի հետևում հենց իշխանական ուժերն են կանգնած։ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք էջը ստեղծվել է 2018 թվականի հունիսին։ Այս տեղեկությունը Արա Սաղաթելյանն, իր խոսքով, իմացել է դատարանի դահլիճում։ Նշում է՝ ինքը VPN է «գրվել» պատերազմից առաջ՝ վճարելով իր անձնական բանկային քարտով։ Խոստովանում է՝ մինչև իր «նստելը» Գագիկ Սողոմոնյան կարդացել է միայն 4 անգամ։

«Օրինակ, ֆեյքերի ՊՈԱԿ-ը, որը ժամանակին ղեկավարել եմ ես, և դա եղել է երկրի տեղեկատվական անվտանգությանը սպասարկող լրջագույն կառույց, այդ ժամանակ բյուջեն ընդամենը 273 միլիոն դրամ էր, հիմա ինքն ունի 1,5 միլիոն դոլար բյուջե։ Այ էդ բյուջեն ուտելու համար պետք է դաշտում ստեղծել բոբոներ ու հիմնավորել այդ բյուջեի ուտելը։ Դա շատ հին մոտեցում է՝ 1905 թվականից սկսած, երբ ցարական հետախուզությունը փաստաթուղթ է հորինել, այնուհետև ուսումնասիրությունը պարզեց, որ մարդիկ դա հորինել են ֆինանսավորում ստանալու համար»,- նշեց Արա Սաղաթելյանը։

Արա Սաղաթելյանին ազատ արձակեցին

Հիշեցնենք` Արա Սաղաթելյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ԱԱԾ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին։

Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են

Ըստ թեմայի

Ես երբևէ որևէ գործիքի պակա՞ս եմ զգացել. Բեքարյանը խոսեց իր դեմ հարուցված ֆեյքի գործից
«Արծրունը խաբում էր բոլորիս՝ հեչ, բայց ֆեյքը հանցագործությո՞ւն է»․ Ռուբեն Մելիքյան
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին