Կովկաս
© Sputnik / Наталья Босикова

Օսեթիայում ուսումնասիրում են վաղ քրիստոնեական հայ–ալանական լեզուները

Ստանալ կարճ հղումը

Հարավային Օսեթիայի Sarmat TV հեռուստաալիքը տեսանյութերի շարք է նկարահանել հայերի ու օսեթների պատմական կապերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Նախագծի շրջանակում նախատեսվում է գիտարշավ կազմակերպել դեպի Հարավային Օսեթիա ու Հայաստան, հայտնում է Sputnik Օսեթիան։

Հյուսիսային Օսեթիայի Պատմության ու հնագիտության ինստիտուտի աշխատակցի, սարկավագ Դիմիտրիի խոսքով` ալանա–հայկական լեզուների ուսումնասիրությունը թույլ կտա ընդլայնել պատկերացումն ալանների վաղ պատմության մասին, որոնք կարևոր պատմական գործընթացի` Հյուսիսային ու Հարավային Կովկասում քրիստոնեության տարածման, ակտիվ մասնակիցներ էին։

Sarmat TV գլխավոր պրոդյուսեր Դիանա Սացատին պարզաբանել է, որ տեսանյութերի շարքը պատմելու է ոչ միայն հին պատմության, վանքերի ու տաճարների մասին, այլ նաև այն մասին, թե ինչպես են հազարամյա հայ–ալանական կապերը շարունակվում մինչ օրս։