Մշակույթ
© Sputnik / Asatur Yesayants

Շուշիում սեպտեմբերի 1–ին տեղի կունենա «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան

Ստանալ կարճ հղումը

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Լեռնային Ղարաբաղում նախապատրաստում է «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ավարտել է 82-րդ թատերաշրջանը, այսօր այնտեղ նոր ներկայացումների են բեմադրվում, հաղորդեց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։

Նրա խոսքով` գլխավոր իրադարձությունը` «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան, տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, և թատրոնն իր բոլոր ուժերը կենտրոնացրել է այդ ծրագրի իրականացմանը։

«Մենք ավարտել ենք 82-րդ թատերաշրջանը։ Այն ամենն, ինչ նախատեսել էինք 2015-2016թթ.-ին, իրականացվել է 80 տոկոսով»,- ասաց Արզումանյանը։

Անցած տարին

Արզումանյանը նշեց, որ անցյալ տարի առաջին պրեմիերան եղել է «Կարմենը»։

Страница Илья Новикова в ФБ

«Կարևոր իրադարձություն էր նաև թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի նշանակումը։ Մենք շատ ծրագրեր ունեինք` կապված Գեղամ Գրիգորյանի հետ։ Ցավոք, ոչ բոլորը հաջողվեց իրականացնել»,- ասաց նա։

Արզումանյանի խոսքով` անցյալ տարի արդյունավետ համագործակցություն է հաստատվել Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ։

«Մենք իրականացրել ենք մի շարք երիտասարդական ծրագրեր»,- ասաց նա լրագրողներին։

Ապագայի ծրագրեր

Արզումանյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է բեմադրել Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան, ինչպես նաև Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Հանդիսատեսն այդ բեմադրությունները կտեսնի աշնանը։

«Մենք ամեն տարի տարբեր միջոցառումներ ենք ծրագրում Ղարաբաղում, այս տարին ևս բացառություն չէ։ Սեպտեմբերի 1-ին Շուշիում տեղի կունենա «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան։ Այժմ մենք ինտենսիվ աշխատում ենք այդ բեմադրության ուղղությամբ, փորձերն ընթանում են ամբողջ թափով»,- ասաց նա և հավելեց, որ երևանյան հանդիսատեսը ևս կտեսնի «Սասունցի Դավիթը»։

Թատրոնի ծրագրերի թվում է «Եվգենի Օնեգին» օպերայի բեմադրությունը, բայց ժամկետն առայժմ հայտնի չէ։

Արզումանյանի խոսքով` չնայած հագեցած ծրագրին` հանդիսատեսը քիչ է հաճախում օպերա, բայց դա Հայաստանի բոլոր թատրոնների խնդիրն է։ 

«Եվս մեկ նորամուծություն` օպերայի և բալետի թատրոնն արդեն մեկ տարի համագործակցում է երիտասարդական կազմակերպությունների և համալսարանների հետ»,- ասաց Արզումանյանը։

Հայկական բուհերի ուսանողները կարող են ներկայացումները դիտել ուսանողական տոմսերով։