Մշակույթ
Barev Today

Դուդուկն ու երգեհոնը «երգող կտավներ» կստեղծեն

Ստանալ կարճ հղումը

Մոսկվայում «Երգող կտավներ։ Իմպրեսիոնիստներ» նախագծի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ երգեհոն և դուդուկի երաժշտություն կհնչի։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում նոյեմբերի 11-ին երգեհոնի և դուդուկի երաժշտություն կնչի։ Երաժիշտները կնվագեն Բախի, Նարոյի, Պիացայի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական մեղեդիներ։ Այս մասին հայտնում է Մուզկարտան։

«Հնչյուններով լցված իմպրեսիոնիզմ, երաժշտության գունապնակ, կտավների անհավանական երաժշտականություն։ Երեք երգեհոն և երեք դուդուկ` հրաշքի հնչյունային երանգներ»,- նշված է կայքում։

Համերգին կմասնակցեն Աննա Կլիկովսկայան (էբրու), Խոսրով Մանուկյանը (դուդուկ), Գևորգ Վարդանյանը (դուդուկ), Արմեն Հովհաննիսյանը (դուդուկ), երգեհոնահարներ Իվան Իպատովը, Օլեսյա Կրավչենկոն, Մարիա Մոյիսեևան և Ելենա Պանիկովան։ Ծրագրում կհնչեն Բախի, Ալիբինոնիի, Նարոյի, Պյացայի, Մերկելի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական մեղեդիներ։

 

Ըստ թեմայի

Հրեա դուդուկահար Մազյան ռոք-դուդուկ համադրության և Հայոց ցեղասպանության մասին
Ջազի աստղ Ռիչարդ Բոնան հայերեն ու դուդուկ նվագել է սովորում
Հայաստան, դուդուկ, տարազ և Victoria’s Secret-ի հրեշտակը Vogue Russia-ի լուսանկարներում
Կրեմլի պատերի մոտ դուդուկ է հնչում