Մշակույթ
Личный архив Станислава Егиянца

Կինոարկած. Հայաստանն ու Ռուսաստանը «կռիվ» կինո են նկարում

Ստանալ կարճ հղումը

Ֆիլմում հայտնի դերասաններ են նկարահանվել: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Էստոնիայում, Շվեդիայում, Վրաստանում, Եգիպտոսում և Կիպրոսում:

Իրինա Միխայլովա, հատուկ Sputnik-ի համար

Ռուսաստանում ավարտվում են «Հայրեր» 12-մասանոց գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Նախագիծն իրականացնում է Մոսկվայում հիմնված Berg Sound հայկական կինոընկերությունը, որը հայտնի է «Սկոտչ և վիսկի», « Տունը սրտում», «Հրձիգը» ֆիլմերով:

Ֆիլմի ռեժիսորն Արշո Հարությունյանն է, սցենարի հեղինակն ու պրոդյուսերը՝ Միխայիլ Պողոսովը: Թրիլլերի և մարտաֆիլմի ժանրում նկարված բարդ ու հագեցած ֆիլմը պատմում է մի քանի հայրերի ճակատագրի մասին, որոնք փնտրում են իրենց առևանգված երեխաներին:

Личный архив Станислава Егиянца
«Հայրեր» ֆիլմի նկարահանումները
Личный архив Станислава Егиянца
Ֆիլմը պատմում է մի քանի հայրերի ճակատագրի մասին, որոնք փնտրում են իրենց առևանգված երեխաներին:
Личный архив Станислава Егиянца
Ֆիլմում հայտնի դերասաններ են նկարահանվել
Личный архив Станислава Егиянца
Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Ռուսաստանում, Չեխիայում, Էստոնիայում, Շվեդիայում, Վրաստանում, Եգիպտոսում և Կիպրոսում:
Личный архив Станислава Егиянца
Նկարահանման ընթացքը
Личный архив Станислава Егиянца
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017թ-ի սկզբին

Ֆիլմում նկարահանվել են ռուս և հայ առաջատար դերասաններ Իվան Հովհաննիսյանը, Վլադիմիր Ստեկլովը, Մաքսիմ Դախչենկոն, Սերգեյ Գուբանովը, Մարիա Մալինովսկայան, Սերգեյ Կոմարովը, Ռաֆայել Երանոսյանը, Արամոն, Գրիգոր Աղախանյանը: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ ֆիլմում ներգրավվել է շուրջ 850 դերասան, 37 կասկադյոր:

«Հայրերը» ֆիլմում շատ են հետապնդումների, ծեծկռտուքի, մարտական տեսարանները: Նախագծի հեղինակների խոսքով՝ «Հայրերը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017թ-ի սկզբին, ռուսական «ՌԵՆ» հեռուստաընկերության եթերում: