ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներին, ինչպես նաև ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանին իր ընտանեկան հարկի տակ ընթրիքի էր հրավիրել նախարար Արմեն Ամիրյանը։ Այս մասին նշված է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Նախկին ու ներկա նախարարները որոշել են մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։
Նախկին նախարարներից՝ Հակոբ Մովսես, Ռոլանդ Շառոյան, Արմեն Սմբատյան, Թամար Պողոսյան, Գևորգ Գևորգյան, Հովիկ Հովեյան և Հասմիկ Պողոսյան, ներկա չէր միայն Պերճ Զեյթունցյանը՝ առողջական խնդիրների պատճառով։