Մշակույթ
Rusarminfo

Pink Martini-ի կատարած «Ով սիրուն, սիրուն»-ը գերել է ԱՄՆ-ն ու Եվրոպան

Ստանալ կարճ հղումը

ԱՄՆ-ում և Եվրոպայում համերգային շրջագայության մեկնած ամերիկյան հանրահայտ «Pink Martini» խումբն իր երգացանկում ներառել է հայկական «Ով սիրուն, սիրուն» երգը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Ով սիրուն, սիրուն» երգը գերում է ամերիկացիների ու եվրոպացիների սրտերը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru —ն՝ հղում անելով Sanfrancisco Chronicle-ին:

San Fransisco Chronicle-ը նշում է, որ ամերիկյան «Pink Martini» խումբը «Ով սիրուն, սիրուն» երգը ներառել է իր նոր ալբոմում:

«Ով սիրուն, սիրուն»-ը հայկական բոլոր ժամանակների և սերունդների սիրված երգերից է, պատմում է անպատասխան սիրո մասին:

Հայկական մեղեդային երգը կատարում են Թիմոթի Տիշիմոտոն` Pink Martini կոլեկտիվի հիմնական մենակատարը, և հրավիրված մենակատար Արի Շարիպոն: