Մշակույթ
© Sputnik / Евгения Новоженина

«Բերյոզկան»` հայաստանյան բեմում

Ստանալ կարճ հղումը

Հայ հանդիսատեսը 2 օր շարունակ հնարավորություն կունենա վայելելու ռուսական ազգային պարերի շքեղությունը։ Հյուրախաղերով Երևանում է «Բերյոզկա» անսամբլը։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 29-ին և 30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում իրենց պարերը կներկայացնեն Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը:

Տարբեր սերունդներ հնարավորություն են ունեցել հիանալու այս խմբի կատարումներով։ Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը, և ինչպես ժամանակին բնորոշել է անսամբլի գործունեությունը Ն. Ս. Նադեժդինան՝ իրենք մշտապես արտացոլում են ռուսական ժողովրդական արվեստի շքեղությունը:

«Բերյոզկան» աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենից հաճախ ելույթ ունեցող ռուսական անսամբլներից է, անսամբլի արտիստները ամենուր մեծ հպարտությամբ ներկայացնում են հատկապես իրենց սահուն քայլն ու հանրահայտ շուրջպարը: Հայաստանյան բեմում երկու օր շարունակ «Բերյոզկան» կներկայացնի այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում: Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը ԽՍՀՄ ժող. արտիստ Միրա Կոլցովան է:

Русская версия