Մշակույթ
JONATHAN NACKSTRAND / AFP

Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում

Ստանալ կարճ հղումը

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցչին կրկին կընտրեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով և հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ 2018»-ին:

Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: