Մշակույթ
Facebook/Elena Esenina

Եսենինան հայուհի է դարձել հանուն Աշոտի. նա տարազ է հագել

Ստանալ կարճ հղումը

Երգչուհի Ելենա Եսենինան որոշել է վերջնականապես գերել հայ տղամարդկանց և գտնել իր «Աշոտին»:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայտնի ռուս երգչուհի Ելենա Եսենինան լուսանկարվել է հայկական տարազով:

Այժմ այդ լուսանկարը զարդարում է Facebook-ի նրա գլխավոր էջը: Կերպարի ստեղծման վրա աշխատել է «Մարաշլյան» ֆոտոստուդիան:

«Էմմա, կախարդական ժամ էր Ձեր հարմարավետ տանը: Շնորհակալ եմ Ձեր անհավանական արվեստի համար: Շնորհակալություն Քրիստինեին վարպետության համար: Երազում եմ անձամբ հանդիպել նրա հետ», — գրել է Եսենինան ֆոտոստուդիայի հիմնադիր Էմմա Մարաշլյանի գրառման մեկնաբանություններում:

Էմման, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ելենային, որ հյուրընկալվել է իրենց և խոստովանել, որ «Աշոտի մասին երգը քթի տակ երգում է երեկոները»:

Եսենինային հրավիրել են Հայաստանում մի հետաքրքիր նախագծի մասնակցելու:  Նրա խոսքով`շատ շուտով երկրի բնակիչները կկարողանան տեսնել նրա լուսանկարները Երևանի փողոցներում:

Նա շնորհակալ է նախախնամությանը «երկրորդ հայրենիք» ձեռք բերելու համար: Եսենինան չէր հավատում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է այդքան դիտում հավաքել համացանցում:

Ավելի վաղ Ելենան հատուկ Sputnik Արմենիայի համար տեսանյութ էր նկարահանել, որում հայտարարել էր #АшотпозвониЛеночке հեշթեգով ֆլեշմոբի մեկնարկի  մասին` առաջարկելով ձայնագրել սեփական հոլովակը: Հայ տղամարդիկ անպատասխան չէին թողել Լենայի կոչը: