Մշակույթ
Личный архив Дианы Шалжиян

Հայուհին՝ «նոկաուտի» մեջ. Ագուտինը չթողեց Դիանա Շալժիյանին ռուսական «Ձայնը» նախագծում

Ստանալ կարճ հղումը

Դիանա Շալժիյան «Նոկաուտներ» փուլում մրցում էր ռուսական «Ձայնը» նախագծի երկու այլ մասնակիցների հետ, սակայն սխալներ թույլ տվեց, ինչի համար Լեոնիդ Ագուտինը նրան չթողեց շոուում:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ռուսական «Ձայնը» երգի մրցույթի վեցերորդ եթերաշրջանի մասնակից Դիանա Շալժիյանը լքեց նախագիծը «Նոկաուտներ» փուլում:

Հայուհին կատարեց «Машина времени» հայտնի խմբի «Он был старше ее» երգը:

Երգն ու գործիքավորումը Դիանային առաջարկել էր նրա մարզիչ, հայտնի երաժիշտ Լեոնիդ Ագուտինը: Աղջիկը ելույթից հետո տված հարցազրույցում պատմել է, որ երգը խորիմաստ է և նա ուզում էր այլ կերպ այն ներկայացնել:

«Ինձ դուր եկավ, ինչպես հնչեց երգը, սակայն կային թերություններ, նյարդերը տեղի տվեցին, մի փոքր վերևի նոտաները հիստերիկ հնչեցին: Իհարկե, կատարողը միշտ ցանկանում է անել ավելին, սակայն ամեն ինչ չէ, որ ստացվեց: Ես կաշխատեմ այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Ժյուրիի անդամները նշեցին գործիքավորման յուրահատկությունը, սակայն չհամաձայնեցին տոնայնության և երգի մատուցման հետ:

«Չստացվեց այնպես, ինչպես կարող էր լինել: Դուք ավելի հզոր կարող եք կատարել, այդ պատճառով Ձեզնից ավելին է պահանջվում, մի նեղացեք մեզանից: Դա ասում ենք, քանի որ Դուք հզոր երգչուհի եք»,- ասաց երգչուհի Պելագեյան` գնահատելով Դիանայի համարը:

Հայուհու մրցակիցներն էին Միխայիլ Գրիշունոն և Դավիթ Տոդուան, որոնց Ագուտինը թողեց թիմում, իսկ Դիանա Շալժիյանը լքեց նախագիծը: