ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Վիտուոզ ջազմեն Ջոն Հենդրիքսը մահացել է Նյու Յորքում` Մանհեթենի հիվանդանոցներից մեկում, որտեղ անցկացրել է կյանքի վերջին մի քանի օրը։ Հենդրիքսը 96 տարեկան էր։
Հենդրիքսը ճանաչում է ստացել 1950-ական թվականներին Lambert, Hendricks & Ross վոկալ տրիոյի կազմում, որտեղ նա հանդես էր գալիս Դեյվ Լամբերտի և Էննի Ռոսսի հետ: 1964 թվականին խմբի կազմացրվելուց հետո երգիչը կարիերան շարունակել է որպես մենակատար, ինչպես նաև համատեղ աշխատել այլ խոշոր ջազային խմբերի ու կատարողների հետ։
Նույն օրը` նոյեմբերի 22-ին, Մանհեթենում վախճանվել է նաև երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:
Ավագյանը մահացել է իր տանը 98 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
Իր գործունեության ընթացքում նա համագործակցել է Դյուկ Էլինգթոնի, Մայլզ Դևիսի, Սոննի Ռոլինզի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի և ջազի այլ երաժիշտների հետ: Columbia Records է Warner Bros. ընկերություններում նա հասել է երկարատև ձայնասկավառակների և ալբոմների տարածմանը՝ կենդանի կատարումներով: Նրա շնորհիվ ձայնասկավառակների հետ հնարավոր է դարձել ձեռք բերել նոտաների ներդիրներ:
Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, այդ թվում՝ Եվրոպայի ջազի մրցանակի (Europe's jazz award) է Ոսկե Ջանգոյի (Django d'Or)։