Մշակույթ
© Sputnik / Aram Nersesyan

Մշակույթի հայ գործիչներին կսովորեցնեն ճիշտ «վաճառել» իրենց աշխատանքները. նախարար

Ստանալ կարճ հղումը

Մշակույթի հայ գործիչներին կսովորեցնեն ձեռնարկատիրություն, որը թույլ կտա ճիշտ և արդյունավետ իրագործել իրենց արվեստի արգասիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ունի ստեղծարար և ստեղծագործական մտքի մեծ ներուժ, որը հաճախ հմտությունները բավականաչափ չկիրառելու պատճառով ամբողջությամբ չի իրագործվում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Այսօր` սեպտեմբերի 4–ին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ  համաձայնագիր են ստորագրել Creative Spark հնգամյա ծրագրի գործարկման մասին, որը զարգացնում է ձեռնարկատիրական հմտությունները և ստեղծարար տնտեսությունը։

«Մեզ մոտ ընդունված է մտածել, որ իսկական արվեստն անհնար է վաճառել, նյութականացնել, սակայն դա այդպես չէ։ Կարելի է մեծ ստեղծագործություն ունենալ և հաջողությամբ իրագործել այն», – ասաց Մակունցը։

Իր հերթին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մշակույթի և կրթության նախարարությունների առաջին և վերջին համատեղ նախաձեռնությունը չէ։

«Մենք հստակ հասկանում ենք, որ այսօր մենք մշակույթը և արվեստը տարածելու խնդիր ունեն», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` հաճախ մշակույթի ներկայացուցիչները հիանալի ստեղծագործություն ունեն, բայց չգիտեն ինչպես այն ճիշտ մատուցեն։ Կարևոր է այդ ամենը սովորել պրոֆեսիոնալներից, ընդգծեց Հարությունյանը։

Ծրագրի շրջանակում 7 երկրներում կստեղծվեն ստեղծարար ձեռնարկատիրության 22 կենտրոններ։ Առաջին տարին դրամաշնորհների համար կհատկացվի 50 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 64 հազար դոլար)։

Ըստ թեմայի

Կբարձրանա՞ն մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը. նախարարի պատասխանը
Ինչպե՞ս երեխաներին շեղել համակարգչային խաղերից. մշակույթի նախարարության ողջունելի նախագիծը
Հայհոյանքի մշակույթը. Հայաստանում կարգելե՞ն հայհոյել
Ռեժիսոր Արամ Շահբազյանը հացադուլ կհայտարարի մշակույթի նախարարության մոտ
Աննա Հակոբյանն ԱԱԾ տնօրենի ու մշակույթի նախարարի հետ է դիտել «Գայանե» բալետը. լուսանկարներ